Հայերը, որոնց Բաշկիրիայի Կրասնոկամս շրջանի պատգամավոր Իլդուս Շամսութդինովը մեղադրել էր հարձակման համար, մեղադրել են վերջինիս սպանության սպառնալիքի համար, հաղորդում է MediaCorNet-ը:
«Բաշկիրիայում գործարարները ծեծել են պատգամավորին եւ կրակել նրա ձեռքին» հոդվածի հրապարակումից հետո կոնֆլիկտի երկրորդ կողմը մեղադրել է տուժողին ստի համար` հայտարարելով, որ Շամսութդինովը սպառնացել է սպանել եւ ատրճանակից կրակել է գրասենյակում, որտեղ եւ կոնֆլիկտը տեղի է ունեցել:
«Նա հանեց ատրճանակն ու չորս անգամ կրակեց՝ բղավելով, որ կսպանի, կոչնչացնի մեզ», - պատմել է որպես «Թանիփ» ընկերության համասեփականատեր ներկայացած Ավետիքը: Նա պնդում է, որ կոնֆլիկտը սկսվել էր դեռ ավտովթարի վայրում, երբ Շամսութդինովին առաջարկել էին վերանորոգել տրակտորը, իսկ նա պահանջել էր վճարել տրակտորի չաշխատած ժամանակի համար:
«Նա հարվածեց մեր մարդուն եւ մեքենայով փախավ: Իսկ հետո մենք արդեն գտանք նրա հեռախոսահամարը, զանգահարեցինք եւ առաջարկեցինք գալ գրասենյակ»,- պատմել է գործարարը: Ավետիքի խոսքով՝ պատգամավորին զենքը խլելիս է վնաս հասցվել: «Մենք ինքներս ոստիկանություն կանչեցինք, դիմում ներկայացրեցինք եւ քրեական գործ հարուցեցինք, չգիտեմ...», - նշել է նա:
Հիշեցնենք, որ Կրասնոկամսկ շրջանի պատգամավոր Իլդուս Շամսութդինովը պատմել էր իր վրա իրականացված հարձակման մասին: Վերջինիս խոսքով՝ նա ծեծի էր ենթարկվել 10 մարդու կողմից, որոնք կրակել են իր վրա տրավմատիկ զենքից:

Փաշինյանը գրգռում է Մոսկվային՝ եկող տարի կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել I 20:30

Ադրբեջացի հանցագործը գումար և բանկային քարտեր է գողացել Շաքիի տնից I ԼՈՒՐԵՐ I 18:00

Հայաստանում գնաճը զսպել չի հաջողվում. Կենտրոնական բանկը գնում է կտրուկ քայլերի I ԼՈՒՐԵՐ I 16:00

ՔԿ նախագահի ճեպազրույցը՝ ԱԺ–ում

Սևանում վերջին հրաժեշտն են տալիս մահացած 19-ամյա զինծառայողին I ԼՈՒՐԵՐ I 14:00
Նմանատիպ հոդվածներ
Կարդացեք նաև

Բեռնատարն Ապարանից Երևան էր գնում. կադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրից

Հունաստանում պայթյունի սպառնալիքից հետո ստուգել են իսրայելական զբոսանավը

Վերջին տարիների խոշորագույն երկաթուղային աղետից հետո Իսպանիան կխստացնի անվտանգության միջոցառումները

Փաշինյանը փորձեց հստակեցնել, թե երբ Հայաստանը կներկայացնի Եվրամիությանը անդամակցելու հայտը. «Օրվա ամփոփում»՝ ռուսերեն

Ամերիկացի միլիարդատեր Բոելիի կոնսորցիումը մտադիր է գնել «Լուկօյլի» արտասահմանյան ակտիվները. Reuters

Գերհարդ Շրյոդերի կուսակցությունում քննություն են սկսել՝ Պուտինին նրա այցից հետո

















