Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 17-ից 18-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը։

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 եւ զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։

Բացահայտվել է գողության 18, խարդախության 9, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, անձի առեւանգման եւ յուրացման 2-ական եւ խուլիգանության 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3, սպանության եւ խուլիգանության 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետեւանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: