Սիրիայում եւ Իրաքում քիմիական ահաբեկչության աճող սպառնալիքը լուրջ մտահոգություն է առաջացնում, ահաբեկիչները լիարժեք մարտական թունավոր նյութերի սինթեզի համար տեխնոլոգիաաներ են ստացել, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում, մասնավորապես՝ Իրաքում եւ Սիրիայում «քիմիական» ահաբեկչության աճող սպառնալիքը լուրջ մտահոգություն է առաջացնում: Զինյալները ոչ միայն օգտագործում են թունավոր քիմիական նյութեր, այլեւ օգտագործում են իրենց տեխնոլոգիաները եւ լիարժեք մարտական թունավոր նյութերի սինթեզի համար արտադրական հնարավորությունները», - ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխմանը, ասել է Լավրովը:




























