Բելգիայի միգրացիոն քաղաքականության եւ ապաստանի տրամադրման հարցերով պետքարտուղար Թեո Ֆրանկեն մտահոգություն է հայտնել Բրյուսելի արվարձաններից մեկում ոստիկանների վրա ապօրինի ներգաղթյալների հարձակման կապակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր դաշնային ոստիկանության ներկայացուցիչ Պիտեր Դե Վելեն, հունվարի 19-ին Բրյուսելի արվարձաններից մեկի՝ Գրան Բիգարի, մոտակայքում գտնվող մերձճանապարհային ավտոկայանատեղում մոտ 40 աֆրիկացի անօրինական միգրանտ հարձակվել էր ոստիկանության աշխատակիցների վրա:
Մենք պետք է շարունակենք քայլեր ձեռնարկել (անօրինական միգրացիայի կանխման ուղղութամբ) եւ ապօրինի միգրանտներին վերադարձնել իրենց երկրներ, հակառակ դեպքում մերձճանապարհային ավտոկայանատեղիները իսկական մարտի դաշտ կդառնան»,- ֆեյսբուքյան իր էջին գրել է Ֆրանկենը:




























