Դեկտեմբերի 19-ի Բելոռուսի նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությամբ հանդես եկած ԵԱՀԿ հանձնաժողովը մի շարք արձանագրություններ կազմեց` վերջինս համարելով խախտումներով անցկացված նախագահական ընտրություններ` մինչդեռ մենք ունենք ազգային առանձնահատկություններ, եւ մենք մերժում ենք ժողովրդավարության «Արեւմտյան» մոդելը»,- այսօր` դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխարենկոն:
Նրա խոսքով` ընտրությունններից հետո ծավալված իրադարձությունները` անհանդուրժողականություն, բախումներ իրավապահ մարմինների հետ, Ուկրաինայի, Ղրղըզստանի, Մոլդովայի մեթոդներով իշխանությունն ուժով գրավելու փորձ էին իրականում: «Իրավապահ մարմինների կողմից կոշտ միջոցներ նույնիսկ չձեռնարկվեցին անկարգությունները սանձելու ուղղությամբ: Մինչդեռ կարող էին օգտագործել արդյունքաբեր գազ, ջրային շիթեր, լսողություն խլացնող տեխնիկա»,-նշեց դեսպանը`հավելելով, որ ոստիկանները սկզբում զինված են եղել ընդամենը վահաններով` առանց կտրուկ քայլերի նախապատրաստության:
Դեսպան Ս. Սուխարենկոյի համոզմամբ` ուժով ու բռնությամբ իշխանափոխությունը երբեւէ սպասված արդյունքներ չի ունեցել եւ Բելառուսի պարագայում էլ չի ունենա:




























