Մախաչկալայի քաղաքապետ Մուսա Մուսաեւը, որի հանդեպ նախկինում քրեական գործ էր հարուցվել, Դաղստանի մայրաքաղաքում ձերբակալվել է, հաղորդում է Kommersant.ru- ն՝ վկայակոչելով Քննչական կոմիտեի տարածքային վարչության մամուլի ծառայությանը:

Ավելի վաղ «Ինտերֆաքս»-ի տեղեկացված աղբյուրը հաղորդել էր, որ «նրան ձերբակալել են ՌԴ Քրեական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածով»: Ենթադրվում է, որ հունվարի 20-ին նրան մեղադրանք է առաջադրվելու, եւ նա կալանավորվելու է», - հավելել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ Մուսա Մուսաեւը կասկածվում է ծանր հետեւանքների առաջացմամբ  լիազորությունների չարաշահման մեջ:

Մախաչկալայի վարչակազմը հերքել է Մուսա Մուսաեւի ձերբակալությունը: Դաղստանի մայրաքաղաքի քաղաքապետարանը հաղորդել է նաեւ, որ քննիչները, թեեւ  եկել են ղեկավարության աշխատանքային աշխատասենյակներ, սակայն փաստաթղթեր չեն առգրավել: