Վարժապետյանն իր բողոքներում նշում է ոստիկանության դաժան վերաբերմունքի, Ռուսաստանում արդյունավետ քննության բացակայության մասին…
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել Մոսկվայից թոշակառու Թուրանա Վարժապետյանի 2 բողոքները, ում ծեծել են ցույցերի ժամանակ՝ 2012 թվականի մայիսի 6-ին Բոլոտնայա հապարակում եւ 2017 թվականի մարտի 26-ին՝ Տվերսկի փողոցում: Այս մասին հայտնում է «Հասարակական դատավճիռը», փոխանցում է «Ազատություն» ռադիոն:
Բոլոտնայա հրապարակում Վարժապետյանը ուղեղի ցնցում է ստացել, որտեղ փորձել է ՕՄՈՆ-ականներին համոզել ցուցարարներին չծեծել: Մահակով հարվածել են նրա գլխին: Կնոջ հայտարարությունը իրավասու մարմինները չեն ընդունել՝ վկայակոչելով 2012-ի մայիսի 6-ի իրադաևձությունների ժամանակ ոստիկանների գործողությունների դեմ քաղաքացիների բողոքները չընդունելու գաղտնի հրահանգը:
Անցյալ տարվա մարտի 26-ին կոռուպցիայի դեմ ակցիաների ժամանակ ոստիկանները ձերբակալելիս 72-ամյա Վարժապետյանի թեւն են դուրս գցել:
Վարժապետյանն իր բողոքներում նշում է ոստիկանության դաժան վերաբերմունքի, Ռուսաստանում արդյունավետ քննության բացակայության եւ հավաքների ու կարծիք հայտնելու ազատության իրավունքների խախտումների մասին:



























