Կարտոֆիլի այսօրվա թանկացումը հիմնականում կապված է արտահանման հետ: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նրա խոսքով, նոր հարկային օրենսգրքով սերմերի գնի 1 տոկոսանոց թանկացումը ոչ մի կերպ չի կարող ազդել կարտոֆիլի թանկացման վրա, քանի որ սերմի արժեքի մեջ այդ թանկացումը կազմելու է ընդամենը 3-3,5 դրամ, իսկ կարտոֆիլի բերքի վրա ընդհանրապես չի ազդելու:
«Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագիրը, որը Գյուղնախարարությունը սկսել է աննախադեպ 2 տոկոս տոկոսադրույքով, թույլ կտա բարձրացնել արդյունավետությունը: Այսօրվա կարտոֆիլագործությունը Հայաստանում եւ ընդհանրապես հիմնականում գյուղատնտեսությունը շատ ցածր մակարդակի է, զարգացած չէ եւ չկիրառելով բարձր տեխնոլոգիաներ եւ ճիշտ ագրոտեխնիկական միջոցներ, մենք միշտ կլինենք կամ թանկ, կամ անորակ», - ասաց ՀՀ գյուղնախարարը:
Իգնատի Առաքելյանն ընդգծեց` բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ պարարտանյութի, դիզվառելիքի սուբսիդավորումը թույլ է տալիս իջեցնել ծախսերը, բայց թույլ չի տալիս բարձրացնել արդյունավետությունը:
«Պարարտանյութի հետ կապված՝ այո՛, մենք հայտարարել ենք, որ չենք սուբսիդավորելու, որովհետեւ անցյալ տարի սուբսիդավորումը կազմել էր ընդամենը 5000 դրամ 1 հա-ի համար, որը, կարծում ենք, ոչ մի օգուտ չի կարող տալ արդյունավետությունը բարձրացնելու կամ գինը իջեցնելու համար: Հետեւաբար մենք հանել ենք այդ ծրագիրն ու փոխարինել այլ ծրագրերով: Մենք մեր ձեռքը չենք քաշում պարարտանյութի շուկայից, հետեւելու ենք, որ շուկան կայանա նաեւ մասնավոր ներդրողների միջոցով», - ասաց Իգնատի Առաքելյանը:
Նա նաեւ նշեց, որ բացի այդ գյուղատնտեսության աջակցման հիմնադրամը աջակցելու է եւ մարզերից համապատասխան պատվերներ է հավաքագրելու, որպեսզի լրացուցիչ ծախս ներմուծողները չունենան եւ զսպվի գնի բարձրացումը. «Ակնկալում ենք 7-7,5 հազար դրամ ազոտական պարարտանյութի համար: Ֆոսֆորական պարարտանյութերը շարունակելու ենք սուբսիդավորել: Բացի դրանից ունենք ծրագիր օրգանիկ պարարտանյութ արտադրելու Հայաստանում, որի գինը ազտոական պարարտանյութի արժեքից բարձր չի լինելու»,-ասաց գյուղնախարարը:
Թանկացումների առումով գյուղատնտեսությունն ամենաթիրախավորված ոլորտն է. Գյուղնախարար
Գազի եւ դիզվառելիքի թանկացումը չի կարող հանգեցնել տրանսպորտի գների բարձրացման. Փոխնախարար
Վառելիքի գների աճը շղթայական էֆեկտ չի կարող ունենալ մյուս ապրանքների գների վրա. Վախթանգ Միրումյան
Համեմատած Վրաստանի եւ Ադրբեջանի հետ մեզ մոտ բարձր է թե կենսաթոշակը, թե միջին աշխատավարձը. Ջավադյան
«Հարեւան երկրներում գնաճն ավելի բարձր է եղել». ԿԲ նախագահը մեղադրեց կանխատեսում անող փորձագետներին
Որքա՞ն է կազմել գնաճը Հայաստանում. թվեր ներկայացրեց վիճակագրության ծառայության պետը
Մենք այստեղ չենք հավաքվել, որ թոզ փչենք ու գնանք. Շարմազանովն ու Փաշինյանը բանավիճեցին




























