Գարնանը Apple ընկերությունն իր iOS օպերացիոն համակարգի համար նոր թարմացված տարբերակ կթաղարկի, որը թույլ կտա օգտագործողներին iPhone-ի աշխատանքի դանդաղեցման գործառույթն անջատել: Այս մասին նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:
«Այժմ օգտագործողները կկարողանան տեսնել՝ արդյոք միացված է սնուցման կառավարման գործառույթը, որը դինամիկ ռեժիմում կառավարում է արտադրողականությունը սմարթֆոնի անկանխատեսելի անջատումը կանխելու համար... եւ կարող է անջատել այն», — նշվում է հայտարարության մեջ:
Դեկտեմբերին ընկերությունը հայտնել էր հատուկ գործառույթի մասին, որը դանդաղեցնում է iPhone 6, iPhone 6s եւ iPhone SE պրոցեսորների աշխատանքը մարտկոցների եւ սարքի ծառայելու ժամկետը երկարացնելու համար: Տեղեկությունը ԱՄՆ-ում եւ Իսրայելում մի շարք սպառողների դժգոհությունն էր առաջացրել եւ ընկերության դեմ հավաքական հայցեր էին ներկայացվել:




























