Սիլիկոնային հովտի խոշոր վենչուրային հիմնադրամները՝ Kleiner Perkins Caufield & Byers-ը, Benchmark-ը եւ Sequoia Capital-ը հայտարարել են, որ ցանկանում են Telegram-ի տոկենների նախնական տեղակայմանը մասնակցել, հաղորդում է komersant.ru-ն:
Financial Times-ի տեղեկություններով՝ ընկերությունները կարող են մոտ 20 մլն դոլար ներդնել:
Sequoia-ն եւ Kleine-ը հրաժարվել են մեկնաբանություններից, իսկ Benchmark-ը չի պատասխանել պարբերականի հարցմանը:
Հունվարի սկզբին հայտնի դարձավ, որ Telegram-ը մտադիր է Gram կրիպտոարժույթով երրորդ սերդնի բլոկչեյն պլատֆորմ թողարկել:
Պլատֆորմը կկոչվի Telegram Open Network (TON), իսկ դրա թողարկումը կկատարվի ICO-ի անցկացման հաշվին:
Ըստ «Վեդոմոստիի» տվյալների՝ Telegram-ը ICO-ի նախնական փուլում կարող է 850 մլն հավաքել:




























