Քաբուլում իրագործված ահաբեկչական հարձակման հետեւանքով զոհերի թիվը հասել է 103-ի, 235 մարդ վիրավորվել է: հունվարի 28-ին այս մասին հայտնել է TOLOnews-ը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր 95 զոհի եւ 163 տուժածի մասին:
Հունվարի 27-ին Քաբուլի Վազիր Աքբար Խան թաղամասում, որտեղ տեղակայված են արտասահմանյան երկրների դեսպանատները եւ կառավարական շենքերը: Լրատվամիջոցների տվյալներով՝ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է շտապ օգնության ականապատ մեքենան: Պայթյունի հետեւանքով զոհվել է 95 մարդ, 163-ը՝ վիրավորվել: Պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը:
Երկրում ազգային սուգ է հայտարարվել:




























