Apple ընկերությունը հունվարից սկսած երեք ամսով կկրճատի iPhone X-ի թիրախային արտադրության, հաղորդում է Коммерсант.ру-ն՝ վկայակոչելով Nikkei-ին։
Մատակարարներին հայտնել են, որ 40 միլիոն ցուցանիշը կկրճատվի մինչեւ 20 միլիոն: Այս որոշման վրա ազդել է սպասվածից պակաս ակտիվ վաճառքը Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ Չինաստանում:
Սրա հետ մեկտեղ Apple-ը չի կրճատում iPhone 8, 8 Plus եւ 7 մոդելների արտադրության 30 մլն ցուցանիշը։
Apple չի մեկնաբանել Nikkei-ի տարածած լուրը։
Հիշեցնենք, որ աշնանը iPhone SE արժեր 349 դոլար, iPhone 7-ն ու iPhone 7 Plus-ը՝ համապատասխանաբար 449 եւ 569 դոլար, iPhone 8-ն ու iPhone 8 Plus-ը՝ 549 եւ 669 դոլար։ Face ID-ով համալրված 6,1 դույմանոց iPhone-ը արժեցել է 649 կամ 749 դոլար, երկրորդ սերնդի 5,8 դույմանոց iPhone X-ը՝ 999 դոլար, իսկ երկրորդ սերնդի 6,5 դույմանոց iPhone X Plus-ը՝ 1099 դոլար։




























