Հայ առաքելական եկեղեցու Արեւմտյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանը հանդիպել է 2016-ի ապրիլին Արցախում քառօրյա պատերազմի երկու հերոսների՝ Նարեկ Մալխասյանի եւ Մարատ Պետրոսյանի հետ, հայտնում է Asbarez պարբերականը:
Պատվավոր հյուրերը Լոս Անջելես են ժամանել՝ մասնակցելու հունվարի 28-ին Հայաստանի Բանակի օրվա 26-րդ տարեդարձի տոնակատարությանը:
Հերոսներին ուղեկցել են Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը եւ Լոս Անջելեսում Հայաստանի Գլխավոր հյուպատոսարանի խորհրդական Ռազմիկ Ստեփանյանը:
Արքեպիսկոպոսը սրտանց ողջունել է հերոսներին՝ արժանին մատուցելով նրանց հերոսությանն ու հայրենիքին նվիրվածությանը: Զրույցից հետո այցը շարունակվել է Սուրբ Տրդատի եւ Աշխենի եկեղեցում, որտեղ արքեպիսկոպոսը աղոթել է Հայաստանի եւ Արցախի անվտանգության համար ու օրհնել հերոսներին:



























