Լիբանանում էներգետիկ տենդեռներին մասնակցելուց հրաժարվելու միջազգային ընկերություններին ուղղված Իսրայելի կոչերը սպառնալիք են Լիբանանի համար։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Լիբանանի նախագահ Միշել Աուն, փոխանցում է Reuters-ը։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը Լիբանանում նավթի եւ գազի արդյունահանման լիցենզավորման գործընթացը «շատ սադրիչ» էր անվանել եւ կոչ էր արել միջազգային ընկերություններին հրաժարվել այդ գործընթացին մասնակցելուց։
«Լիբերմանի խոսքերը սպառնալիք են Լիբանանի, իր տարածքային ջրերի նկատմամբ ինքնիշխանության համար»,-ասել է Աուն։




























