Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն չի կարծում, թե ԱՄՆ նախագահ Թրամփը դուրս կգա ՆԱՖԹԱ-ից (Ազատ առեւտրի հյուսիսամերիկյան համաձայնագիր)՝ չնայած պայմանագրի թարմացման շուրջ դանդաղ բանակցային գործընթացին, հաղորդում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ ՆԱՖԹԱ-ի վերացումը մեծ վնաս կհասցնի ամերիկյան տնտեսության մի շարք ոլորտներին ու աշխատավորներին։

Փետրվարի 2-ին  ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի արտաքին գործերի նախարարները կհավաքվեն Մեքսիկայում՝ բանակցելու և մի շարք հարցեր քննարկելու համար։

Հիշեցնենք, որ Թրամփը հայտարարել էր, որ եթե հնարավոր չէ վերանայել պայմանագիրը, ապա ավելի լավ է հետեւել ԱՄՆ շահերին եւ դուրս գալ դրանից։