Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Էլմար Մամեդյարովը հեռախոսով երկկողմ հարաբերությունների, միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցեր են քննարկել: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նշենք, որ առաջիկա օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելելու են տարածաշրջան: