Թբիլիսիի կենտրոնում մերկ զբոսնող երիտասարդ տղամարդուն ոստիկանությունը տուգանել է 200 լարիով (ավելի քան 80 դոլար), հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն։

Ամբողջությամբ մերկ տղամարդուն նկատել են Պեկինի փողոցում օրվա առաջին կեսին։

Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ տղամարդը տուգանվել է վարչական իրավախախտումների օրենսգրքի 171-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «հասարակական վայրում այնպիսի արարքներ, որոնք հակասում ենեն հասարակության բարոյականությանն ու մարդկանց նկատմամբ հարգանքին, արտահայտվում է ակնհայտ վարքի կանոների անտեսմամբ եւ ստեղծում վիրավորական կամ նվաստացուցիչ միջավայր։