Չինաստանի Հենան նահանգում մասնավոր գազանանոցներից մեկում պիթոններին կերակրել են շան կենդանի ձագերով: Այս մասին վկայում են Weibo-ում հրապարակված լուսանկարները եւ տեսանյութը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Weibo Screaming_K օգտատերը լուսանկարներ եւ տեսանյութ է հրապարակել, որոնցում շնիկներին դրել են պիթոնների հետ նույն վանդակում: Ըստ որում՝ կադրերից մեկում օձը փաթաթվել է ձագուկին եւ նրա վրա ուռած տեղեր են երեւում, ինչը կարող է վկայել, որ նա արդեն մի քանի ձագի է խժռել:

Հրապարակման վրա ուշադրություն է դարձրել PETA կազմակերպության ասիական բաժանմունքը եւ կոչ արել գազանանոցում հետաքննություն կատարել:

Ավելի վաղ չինական լրատվամիջոցները հայտնել էին տղամարդու ձերբակալության մասին շներ գողանալու եւ ռեստորաններին դրանց միսը վաճառելու համար: