Չինաստանի բնակչուհին 81 տարեկան հասակում բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմ է ստացել՝ դառնալով էլեկտրոնային առեւտրի ոլորտի մասնագետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Տյանցզինի համալսաարանի (Հյուսիսային Չինաստան) շրջանավարտ Սյու Մինսյուն համալսարան է ընդունվել 77 տարեկանում:

«Ուսումնառությունը ինձ հաճույք էր պատճառում, այն կարծես իմ պարգեւը լինի»,-ասել է նա լրագրողներին:

Տեղեկացվում են, որ վերջին քննությունը կինը հանձնել է վեցերորդ փորձից հետո միայն: