Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Արտոնագրային վճարների մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին, «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին, «Գնումների մասին» ՀՀ օրենքները: