11 ժամվա հարցաքննությունից հետո Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն դեկտեմբերի 31-ին լքել է Գլխավոր դատախազության շենքը: 11 ժամ նա սոված է մնացել:
Տիմոշենկոն լրագրողներին պատմել է, որ նախադատական քննությունն ավարտվել է եւ ծանոթանալու համար իրեն են տրամադրել ջերմոցային գազերի արտանետման քվոտաների վաճառիքց ստացված միջոցների ոչ նպատակային ծախսման մասին գործը: Սպասվում է, որ շուտով գործը կփոխանցվի դատարան, գրում է Lenta.ru-ն:
Դեկտեմբերի 20-ին Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը Տիմոշենկոյի դեմ ներկայացրել էր մեղադրանք` սեփական շահերից դրդված դիտավորյալ գործողություն, որով կենսաթոշակային միջոցների մի մասն ուղղվել է ոչ նպատակային ծախսերի:





























