Թուրքիայում անհանգստացած են, որ նախագահ Գյուլը նոր տարվա նախաշեմին այցելեց, ոչ թե հայրական Կայսերի, այլ՝  քրդաբնակ Դիարբեքիր։

Հատկապես, թուրքական մամուլը ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ այն պահին, երբ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը հայտարարում է, թե Թուրքիայում միակ պետական լեզուն թուրքերենն է,  նախագահը Գյուլը մեկնում է մի քաղաք, որտեղ բավականին շատ են քրդերենով ցուցանակներ եւ փողոցների ու պողոտաների անուններ։

Աբդուլլահ Գյուլը Դիարբեքիրում բացի պաշտոնական հանդիպումներից, մասնակցել է նաեւ գործարարների կողմից կազմակերպված ճաշկերույթին, որի ընթացքում ունկնդրել է հայազգի երաժիշտ Պետրի  Այսելի կատարումները։  Գյուլը նախ ձայնակցել է հայ երաժշտի քրդերեն կատարմանը, այնուհետ ծափերով ուղեկցել։