ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարսը որպես նախազգուշական միջոց Մանհեթենի հիվանդանոց է տեղափոխվել այն բանից հետո, երբ բացել է անհայտ նյութ պարունակող  կասկածելի նամակը, հաղորդում է NBC News-ը:

Նամակը հասցեագրված է եղել Վանեսայի ամուսնուն՝ Դոնալդ Թրամփ կրտեսրին, նախկին Իվանա կնոջից նախագահի ավագ որդուն:

Երբ նամակը բացել են, Թրամփի նստավայրից երեք մարդու որպես նախազգուշական միջոց տեղափոխել են բժշկական կենտրոն

Ոչ ոք չի տուժել: Ոչ մի նախանշան չկա, որ նյութը վտանգավոր է կամ կենսաբանական գործակալ է: