Սոմալիից եւ Էրիթրեայից առնվազն երեսուն միգրանտներ են զոհվել Լիբիայի հարավ-արեւմուտքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով, հայտնում է  Sky News Arabia հեռուստաալիքը։ 

Նախնական տվյալներով բեռնատար մեքենայում կարողացել են տեղավորվել միանգամից երեք հարյուր միգրանտներ, հիմնականում Սոմալիից եւ Էրիթրեայից։ Բժիշկների տվյալներով՝ ավելի քան 100 մարդ է տուժել։ 

Վարորդը կորցրել է կառավարումը եւ մեքենան շրջվել է։ Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։