Հայաստանը եւ Ուկրաինան պայմանավորվել են նվազեցնել Ուկրաինայի Միջազգային ավիաուղիների ուղեւորների համար ավիատոմսերի արժեքը:
«Թանկագին բարեկամներ: Շատ լավ նորություն ունեմ:
Ուկրաինայի Միջազգային ավիաուղիների հետ համառ բանակցություններից հետո մենք փոխշահավետ համաձայնության եկանք ավիատոմսերի գների շատ զգալի նվազեցման մասին՝ Ուկրաինայի Միջազգային ավիաուղիներով Հայաստանից եւ Հայաստան թռչող ուղեւորների համար, ըստ որում՝ գները նվազեցվել են բոլոր ուղղություններով:
Ցանկանում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել Ուկրաինայի Միջազգային ավիաուղիներ ավիաընկերության ղեկավարությանը՝ ի դեմս ընկերության նախագահ Յուրի Վլադիմիրովիչ Միրոշնիկովի, ընկերության փոխնախագահ Սերգեյ Ֆոմենկոյի եւ անձամբ ընկերության վաճառքի գծով տնօրեն Անտոն Մատիսի:
Այսօր հարցը լուծվեց:
Մնացած մանրամասները լրացուցիչ կհայտնենք»,- «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը:




























