Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է փետրվարի 12-16 -ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների շաբաթական ամփոփ տվյալները։

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 96,492,995 ԱՄՆ դոլար  481.12 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել  76,702,645 ԱՄՆ դոլար 482.79 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 11,400,000 դոլարի առք եւ վաճառք 481.80 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,938,898 եվրո 594.24 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 19,545,209 եվրո 596.19 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 853,174,845  ՌԴ ռուբլի 8.34 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 563,271,342 ՌԴ ռուբլի 8.44 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առեւտրային բանկերի միջեւ գործարք չի իրականացվել:

Փետրվարի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 44.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 28.9 մլն ԱՄՆ դոլար: