Բլոգեր Ալեքսեյ Նավալնին հայտարարել է իր կալանքի մասին: Նա այս մասին գրել է իր Twitter-ում:

Նրա խոսքով՝ ձերբակալությունը տեղի է ունեցել ատամնաբուժարան այցելությունից հետո:

Ներկայումս տեղեկությունը հստակեցվում է։

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Iz.ru–ն հայտնել էր, որ Քննչական կոմիտեն մտադիր է ստուգել այն հաղորդումը, համաձայն որի՝ իրավապահները բլոգերի նկատմամբ ուժ են կիրառել։