Վրաստանի ՆԳՆ աշխատակից Օթար Գվենետաձեն հեռացվել է աշխատանքից: Նա հունվարի 3-ին Թբիլիսիի Հերոսների հրապարակում վրացական պատերազմների վետերանների ակցիայի ցրման ժամանակ հարվածել էր մի կնոջ` ընդդիմադիր «Վրացական կուսակցության» անդամ Էկա Մատիաշվիլիի դեմքին:

ՆԳՆ աշխատակցի գործողությունները նկարահանել էին անկախ հեռուստատեսությունները, կադրերը հայտնվել էին նաեւ ֆոտոլրագրողների օբյեկտիվների մեջ: Դրանից հետո ընդդիմադիրները ոստիկանի նկարը տեղադրել էին Facebook սոցիալական ցանցում: Այդկերպ էլ ճանաչել էին նրան:

Ընդդիմությունը դիմել էր գլխավոր դատախազություն, եւ Գվենետաձեին հեռացրել էին աշխատանքից ոստիկանության էթիկայի կանոնագրքի խախտման համար: