Վենետիկի քաղաքային իշխանությունները եկել են այն եզրակացության, որ տեղական գերեզմանոցներից մեկում թաղվելու իրավունքը կարելի է վաճառել: Նախկինում նման իրավունք ունեին միայն ընտրյալները: Լրագորղները նոր նախաձեռնությունն անվանել են «Մահ Վենետիկում»` Թոմաս Մաննի նովելի եւ Լուկինո Վիսկոնտիի ֆիլմի անվանումով:

Քաղաքապետարանն ամեն տարի հարյուրավոր նամակներ է ստանում, մարդիկ ցանկանում են հավերժ մնալ մեծ քաղաքում, բայց Վենետիկում թաղվելու իրավունք ունեին միայն տեղացիներն ու հայտնի օտարերկրացիները: Վենետիկում են թաղված Բրոդսկին, Սերգեյ Դյագիլեւը, Իգոր Ստրավինսկին:

Հունվարից ընտրյալ կարող է դառնալ յուրաքանչյուրը, բնականաբար, որոշակի վճարի դիմաց: քաղաքը թույլ կտա բերել մահացածների աճյուններով սափորներն ու դրանք իջեցնել ծովը:

Նոր ծառայությունը պետք է հաստատվի քաղաքային խորհրդի եւ Վատիկանի կողմից: