«Թուրքական ավիաուղիների» Օսլո-Ստամբուլ չվերթի ուղեւորները վնասազերծել են տղամարդուն, ով փորձում էր ներխուժել օդաչուների խցիկ, սպառնում էր պայթեցնել ինքնաթիռն ու պահանջում էր վերադառնալ Նորվեգիա: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները:

Թռիչքի ժամանակ 40-ամյա Կումա Յասարը անսպասելիորեն դահուկորդի դիմակ է հագել եւ սկսել է սպառնալիքներ հնչեցնել` պահանջելով ետ շրջել ինքնաթիռը: Երբ նրան վնասազերծել են ուղեւորներից երկուսը, պարզվել է, որ ոչ մի պայթուցիկ էլ չկա: Որոշ տվյալներով, անհանգիստ թուրքի մոտ հաշմանդամության տեղեկանք է եղել:

Boeing 737-800-ը` 60 ուղեւորներով եւ անձնակազմի 7 անդամներով բարեհաջող վայրէջք է կատարել Ստամբուլում` ժամը 21:30-ին: տուժածներ չկան: