Ամերիկյան Թեննեսի նահանգի Օքլենդ քաղաքի զենքի գործարանում պայթյուն եւ հրդեհ է եղել: Միջադեպի արդյունքում զոհվել է մեկ բանվոր:
Հրդեհի մարման ժամանակ տուժել է հրշեջներից մեկը, նրան` աննշան վնասվածքներով, տեղափոխել են հիվանդանոց: Քանի որ պահեստում գտնվող զինամթերքի դետոնացման վտանգ է եղել, հարակից շինություններում գտնվող անձանց տարհանել են, գրում է «Կորեսպոնդենտը»:
Պայթյունի պատճառն առայժմ չի պարզվել: Kinematics Research գործարանը փամփուշտներ էր արտադրում հրազենի համար: Պայթյունի պահին պահեստներում մոտ 60 հազար զինամթերք է եղել, հայտնել են Թեննեսիի արտակարգ իրավիճակների վարչությունում:





























