Քելի Բրաուն անունով ամերիկուհին խնդրել է Twitter-ի օգտատերերին օգնել իրեն իր շան համար խաղալիք գտնելու հարցում, որից հետո անծանոթներից անսովոր շռայլության է արժանացել, հաղորդում է Mashable-ն:

Հունվարի կեսին Բրաունը հրապարակել է լուսանկար, որում իր Ջեքսոն անունով 12-ամյա շունը փափուկ խաղալիք է կրծում: Աղջիկը նշել է, որ այդ խաղալիքներն այլեւս չեն վաճառվում, իսկ ուրիշները շունը չի սիրում:

 «Մենք կգնենք բոլոր դրանք, եթե գտնեք: Համացանցում որոնումները արդյունք չտվեցին», -գրել է նա:

Աղջկա գրառմանը արձագանքել են մի քանի օգտատերեր, որոնք ուղարկել են նմանատիպ տարբերակներ: Սակայն Բրաունը նշել է, որ նա նույն խաղալիքից է փնտրում: Այդ ժամանակ արձագանքել է տեղական կենդանաբանական խանութի աշխատակցուհին, որը նշել է, որ խանութում առնվազն մեկ այդպիսի խաղալիք պետք է լինի: