Ֆրանսիայում ծնվել է անսովոր կարճաբուրդ բրիտանական կատու, որին անվանել են  «երկդեմ քիմեռ», գրում է Рeople-ը:

Նա անմիջապես ուշադրություն է գրավել դեմքի անսովոր գունավորման պատճառով. կեսը հստակորեն առանձնացված է սեւ եւ մոխրագույն գույնի հակադրությամբ:

Կատվին Նարնիա են կոչել, որպեսզի ֆանտաստիկ անունը համապատասխանի անսովոր արտաքինին:

Քիմեռային կատուները ծնվում են, երբ կենդանին երկու սաղմերի միաձուլման պատճառով երկու տեսակի ԴՆԹ է ձեռք բերում: