Սպիտակ տունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի հետ ցանկացած բանակցություն պետք է հանգեցնի նրա միջուկային ծրագրի դադարեցմանն այն բանից հետո, երբ Փհենյանից բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք այցելել են Հարավային Կորեա, ասել են, որ իրենց կառավարությունը բաց է Վաշինգթոնի հետ բանակցությունների համար, հաղորդում է Reuters-ը:

Սպիտակ տունն ասել է, որ Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները կշարունակվեն: «Մենք կտեսնենք, արդյոք Փհենյանի՝ բանակցությունները սկսելու ցանկության մասին ուղերձը ապամիջուկայինացմանը տանող առաջին քայլ է: «Միեւնույն ժամանակ Միացյալ Նահանգները եւ աշխարհը պետք է շարունակեն բացատրել, որ Հյուսիսային Կորեայի միջուկային եւ հրթիռային ծրագրերը փակուղի են», - ասվում է հայտարարության մեջ: