Հարավային Կորեան նախագահ Կիմ Չեն Ընի հրավերին ի պատասխան մտադիր է հատուկ դեսպանորդ ուղարկել Հյուսիսային Կորեա: Այս մասին իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինը, փոխանցում է Reuters-ը:

Կողմերը քննարկել են  Ձմեռային օլիմպիական խաղերի շրջանակներում հյուսիսկորեական պատվիրակության այցը Փհենյան: Զրուցակիցները համաձայնել են շարունակել ջանքեր գործադրել՝ Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը մոտենալու համար՝ պահպանելով Հարավի եւ Հյուսիսի միջեւ երկխոսության առկա դինամիկան: Երկու առաջնորդներն էլ համակարծիք են եղել շարունակել սերտ խորհրդակցությունները Սեուլի եւ Փհենյանի միջեւ երկխոսության ընթացքի վերաբերյալ: