Վաշինգթոնում նամակների գրանցման կետում կասկածելի նամակ է հայտնաբերվել: Ծրարը սկսել է ծխալ աշխատակցի ձեռքերի մեջ, որից հետո նա այն նետել է արկղի մեջ: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: Բոլոր աշխատակիցները տարհանվել են:
Նախնական տվյալներով, կասկածելի նամակը հասցեագրված է եղել ԱՄՆ ազգային անվտանգության նախարար Ջանեթ Նապօլիտանոյին, գրում է Lenta.ru-ն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 6-ին Մերիլենդի երկու պետական հաստատությունները նույնպես նամակներ էին ստացել, որոնք բացելուց հետո սկսել էին ծխալ:





























