ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգում, Սիլիկոնային հովտում հունվարի 7-ի երեկոյան 2 երկրաշարժ է գրանցվել՝ 4,1 եւ 2,6 բալ ուժգնությամբ, գրում է BBC-ն:
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է տարածաշրջանի խոշորագույն Սան Խոսե քաղաքից 8 կմ հեռավորության վրա: Սան Խոսեն հայտնի է իր բարձր տեխնոլոգիական ինդուստրիայով:





























