Քսենյա Սոբչակը հրաժարվել է իր ազգանունից: Հայտնի սոցիալական ցանցերից մեկում հեռուստահաղորդավարուհին դարձել է Քսենյա Պապունաիշվիլի: Նա վերցրել է իր սիրեցյալի՝ Եվգենի Պապունաիշվիլիի ազգանունը: Չի բացառվում, որ «շոկոլադե շիկահերը» գաղտնի ամուսնացել է իր պարող բոյֆրենդի հետ, գրում է Uznayvse.ru-ն:
Ի դեպ, հաշվի առնելով, Քսենյա Սոբչակի անունով բազմաթիվ անձնական էջերն ու բլոգները տարբեր ինտերնետ-ռեսուրսներում, լրիվ հնարավոր է, որ սա նրա երկրպագուների հերթական տրյուկն է, որոնք ցանկացել են թեկուզ կարճ ժամանակով, սակայն հայտնի դառնան եւ զգան հեռուստահաղորդավար լինելու փառքը:
Սոբչակը Պապունաիշվիլիի հետ ծանոթացել է 2010-ին «Պար աստղերի հետ» նախագծի շրջանակներում: Շոուն ավարտվել է, իսկ զույգը մինչ օրս ընկերություն է անում:





























