ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է դերասան Ալեք Բոլդուինի վերջին մեկնաբանությունից այն մասին, որ Թրամփի նմանակումը «տառապանք» էր: Այս կապակցությամբ նա առաջարկել է Բոլդուինին փոխարինել Saturday Night Live-ով, գրում է AP-ը:
«Ալեք Բալդուինը, որի մեռնող միջակ կարիերան փրկվել է SNL-ի իր սարսափելի նմանակումով, այժմ ասում է, որ ինձ նմանակելը տառապանք է: Ալեք, դա տառապանք էր նրանց համար, ով ստիպված էր դիտել այն: Վերադարձրե՛ք Դարել Համոնդին: Նա ավելի զվարճալի եւ շատ ավելի տաղանդավոր է»,- գրել է Թրամփը թվիթերյան իր էջին:
Հիշեցնենք, որ Բոլդուինը Emmy մրցանակի էր արժանացել Saturday Night Live-ի ժամանակ Թրամփի նմանակման համար: Այնուամենայնիվ, դերասանը խոստովանել է, որ դա նրան դուր չի գալիս. «Ամեն անգամ, երբ դա այժմ անում եմ, դա տառապանքի է նման»:




























