Ռուսաստանը երկու պատճառով կարող է դիմել միջուկային զենքի կիրառմանը: Այս մասին NBC News ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Բացառիկ հարցազրույցի նոր հատվածը հայտնվել է NBC-ի հեռուստաալիքի Today առավոտյան շոուի թվիթերյան էջին, փոխանցում է «ՌԲԿ»-ն:

«Երկու պատճառ կա, որոնք կարող են ստիպել մեզ միջուկային զենք օգտագործել. միջուկային զենքի կիրառմամբ կամ սովորական զենքի կիրառմամբ հարձակումը Ռուսաստանի Դաշնության վրա: Սակայն այս դեպքում` եթե վտանգված լինի ռուսական պետության գոյությունը»,- ասել է Պուտինը:

Հիշեցնենք, որ նախօրեին Դաշնային ժողովին ուղղված ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է երկրի վերջին ռազմական զարգացումները:

«Սարմատից» մինչեւ «Կինժալ». ի՞նչ զենքեր է աշխարհին ներկայացրել Պուտինը