Թուրքիայում ամիսներ առաջ ուշագնաց շանը դիտավորյալ վրաերթի ենթարկած եւ սատկացրած տղամարդը շան տիրոջ բողոքի արդյունքում բանտում է անցկացրել 1 ամիս 10 օր։

Թուրքական Diken-ի փոխանցմամբ՝ շանը դիտավորյալ վրաերթի ենարկած տղամարդը բանտից դուրս գալուց րոպեներ անց ինքն է վրաերթի ենթարկվել եւ տեղափոխվել հիվանդանոց։

Սոցկայքերի թուրք օգտատերերը պնդում են, որ տղամարդը միայն բանտով չի պատժվել, այ Աստված նրան նույն բախտին արժանացրեց, ինչ ինքը շանը արեց։