Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները մարտի 5-ին ժամը 19.30-ին Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 2 շենքի մոտից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Սամվել Հ.-ին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:
Նշենք, որ Սամվել Հ.-ն 2017թ. դեկտեմբերի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:




























