Պետերբուրգի «78» հեռուստաալիքը հրապարակել է փետրվարին Մերձմոսկվայում կործանված «Ան-48» ինքնաթիռի օդաչուների խոսակցությունը: Հեռուստաալիքի պնդմամբ՝ ձայնագրությունը կատարվել է կործանումից մեկ րոպե առաջ, փոխանցում է «Լենտա»-ն:
Հրապարակված վերծանումից պարզ է դառնում, որ ինքնաթիռի հրամանատարը եւ երկրորդ օդաչուն վիճել են՝ արդյոք նրանց հաջողվել է նորմայի բերել ինքնաթիռի արագությունը: Երբ երկու օդաչուներն էլ որոշել են որ նրանց հաջողվել է հավասարեցնել արագությունը, երկրորդ օդաչուն, ինչպես գրում է «78»-ը, սխալ է թույլ տվել: «78»-ի տվյալներով՝ հրամանատարի եւ երկրորդ օդաչուի արագության սենսորները սկսել են տարբեր տվյալներ ցույց տալ, քանի որ երկրորդ օդաչուն մոռացել էր միացնել սարքի տաքացումը: Խուճապի մատնվելով՝ նա ինքնաթիռը վայր է իջեցրել՝ բարձրացնելու փոխարեն:
Հրապարակվել է «Ան-48»-ի օդաչուների խոսակցությունը կործանումից մեկ րոպե առաջ
Հասանելի է
русский



























