Հունական դատարանը մերժել է Անկարային Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցից մի քանի օր առաջ Աթենքում ձերբակալված 9 թուրք քաղաքացիներից մեկին արտահանձնել: Նրանք մեղադրվում են ահաբեկչության հետ կապված հանցագործությունների մեջ:
Ինչպես տեղեկացնում է AP-ն՝ խոսքը վերաբերում է ծագումով քուրդ 48-ամյա Նազի Օզպոլատեին:
Թուրքիայում նա մեղադրվում է Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատ ահաբեկչական կազմակերպության անդամակցության համար: Մեղադրական կողմը խորհուրդ է տվել դատարանին մերժել արտահանձնման հարցով հաշվի առնելով այն, որ Թուրքիայում նրան կարող են դատել արտահանձնման համար խնդրագրում չհրապարակված հանցագործությունների համար:
Լսումներից հետո Օզպոլատը վերադարձել է բանտ: Հունաստանում նա մեղադրվում է պայթուցիկ նյութեր պահելու մեջ: Նա կարծում է, որ իր արտահանձնման մասին Թուրքիայի պահանջը քաղաքական դրդապատճառներ ունի, քանի որ նա կառավարության քննադատ է: Ըստ նրա՝ իր քաղաքական գործունեության պատճառով նա երկու անգամ Թուրքիայում բանտում է հայտնվել:




























