«Ամերիկայի ամենաատելի մարդը» դաշնային կառավարության բյուջեն ավելի քան 7 մլն դոլարով կավելացնի, հաղորդում է USA.one-ը:
Դատավոր Կիյո Մացումոտոն որոշել է, որ Մարտին Շկրելին, որը դատապարտվել էր արժեթղթերի խարդախության համար, պետք է 7.36 մլն դոլար փոխհատուցում վճարի, եւ բացի այդ, հրաժեշտ տա իր ունեցվածքի մի մասին, մասնավորապես Wu-Tang Clan-ի «Once Upon a Time in Shaolin» եզակի ալբոմին, Lil Wayne-ի «The Carter V» ռեփ ալբոմին եւ Պաբլո Պիկասոյի նկարին:
Ի դեպ, Wu-Tang Clan ալբոմը նա ձեռք էր բերել 2015 թվականին աճուրդում՝ 2 մլն դոլարով: Դրանից հետո 2017 թվականին կեղծարարը փորձել էր eBay-ում այն վաճառել, սակայն գործարքը տեղի չէր ունեցել:
Մարտին Շկրելին հայտնի դարձավ հասարակությանը, քանի որ իր Turing Pharmaceuticals ընկերությունը իրավունքներ էր ձեռք էր բերել Daraprim դեղամիջոցի համար, գրեթե անմիջապես մեկ դեղապատիճի համար 13,5 դոլարից մինչեւ 750 դոլարի գինը բարձրացնելով: Շուտով գործարարը ձերբակալվել էր Մանհեթենի իր բնակարանում, սակայն 5 մլն դոլարի գրավի դիմաց ազատ էր արձակվել:




























