Բանգլադեշում վայրի փղերը 10 ռոհինջա փախստականների են ոտնատակ տվել, նշել են ՄԱԿ-ում` հայտարարելով կենդանիների եւ փախստականների «անվտանգ գոյակցության» նոր ծրագրի մասին, հաղորդում է AFP-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Քութուպալոնգ շրջանում, որտեղ գտնվում է ռոհինջա փախստականների ճամբարը: Նշվում է, որ այս տարածքը վաղուց փղերի համար բնակավայր է եղել:

Տարածքում կան մոտ 40 փղեր, նրանք տեղաշարժվում են Բանգլադեշի եւ Մյանմարի միջեւ ընկած հատվածով՝ սննդի որոնման նպատակով: Երբ վայրի փղերը փորձում են անցնել ճամբարի միջով, նրանք անխուսափելիորեն մարդկանց հետ են բախվում: Արդյունքում 10 փախստականի փղերը ոտնատակ տալով սպանել են, շատերը վիրավորվել են եւ կորցրել են սեփականությունը: