Ալաբամայում տղամարդը հրացանով ներխուժել է ռեստորան եւ կրակ բացել: Այս մասին հաղորդում է AP-ն` հղում կատարելով շերիֆ Հիթ Թեյլորին:Նրա խոսքով դեպքը տեղի է ունեցել Հարթբորո քաղաքի City Grill ռեստորանում: Նա ռեստորան է մտել 22-րդ կալիբրի հրացանով եւ սկսել կրակել:Արդյունքում ռեստորանի տերը մահացել է, եւս երեքը վիրավորվել են, նրանցից մեկին անհրաժեշտ է եղել վիրահատել: Հրաձիգը ձերբակալվել է, բայց նա հրաժարվում է անվանել իր անունը եւ գործելու շարժառիթները: