Այսօր` սեպտեմբերի 15-ին Մոսկվայում տեղի է ունենալու ԱՊՀ անդամ երկրների ֆինանսների նախարարների մշտապես գործող խորհրդակցության երրորդ նիստը, որին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կայանալիք նիստում մասնակիցները կքննարկեն ԱՊՀ երկրների կառավարությունների դիրքորոշումները միջազգային ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Նիստի ընթացքում կհստակեցվի այն միասնական դիրքորոշումը, որով ԱՊՀ երկրները հանդես կգան սեպտեմբերի 24-25-ը ԱՄՆ Պիտսբուրգ քաղաքում կայանալիք «G-20»-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում:




























