ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ քննարկել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ այս տարվա ընթացքում հանդիպելու մտադրությունը, ինչպես նաեւ Ճապոնիայի հետ առեւտրի դեֆիցիտը նվազեցնելու հնարավորությունը: Այս մասին նա գրել է իր Twitter-ում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես զրուցել եմ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ, ով խանդավառությամբ ընդունել է Հյուսիսային Կորեայի հետ (առաջիկա) բանակցությունների մասին լուրը: Նաեւ քննարկել ենք Ճապոնիային ԱՄՆ-ի հետ առեւտրի ներգրավման հնարավորությունը առավել կառուցողական պայմաններով: Այժմ մենք ունենք 100 միլիարդ դոլարի հսկայական առեւտրային դեֆիցիտ, ինչը անարդար եւ ոչ կառուցողական է: Գլուխ կհանենք», - նշել է պետության ղեկավարը:
Spoke to Prime Minister Abe of Japan, who is very enthusiastic about talks with North Korea. Also discussing opening up Japan to much better trade with the U.S. Currently have a massive $100 Billion Trade Deficit. Not fair or sustainable. It will all work out!
— Donald J. Trump (@realDonaldTrump) 10 марта 2018 г.
Թրամփը Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպումը անվանել է շահավետ բոլոր կողմերի համար
Փենսը վստահ է, որ ԿԺԴՀ-ին մեկուսացնելու Թրամփի ռազմավարությունն աշխատում է
Սպիտակ տունը հաստատել է Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու Թրամփի համաձայնությունը
Հյուսիսային Կորեան պատրաստ է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ
Հյուսիսային Կորեան դատապարտել է ԱՄՆ պատժամիջոցները եւ այն «պատերազմի ակտ» որակել
Թրամփը հայտնել է ԿԺԴՀ դեմ պատժամիջոցների մասին



























