2018 թվականի մարտի 13-ին, ժամը 9.00-ից, տրանսպորտային միջոցների գրանցման եւ վարորդական վկայականների հատկացման Ճանապարհային ոստիկանության Երեւանի հաշվառման-քննական ստորաբաժանումը Դավիթ Բեկ-Նուբարաշեն փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետեւանքով կապուղու հենասյուների վնասվելու պատճառով այս պահին չի կարող սպասարկել քաղաքացիներին:

Ճանապարհային ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհարմարության համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը եւ հավաստիացնում, որ արվում է ամեն ինչ` տեխնիկական խնդիրները արագ լուծելու եւ աշխատանքները վերսկսելու համար: